Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին

1 Min Read
Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 1-ին` համաժողովի շրջանակում խոսել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման մասին, ըստ որի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։


Համաժողովի երկրորդ օրը կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն-բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։

Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։
Կիսվեք այս հոդվածով