Հայկական էլեկտրատրանսպորտը՝ փոփոխությունների շեմին. Քանի՞ ուղևոր է օգտվում էլեկտրատրանսպորտից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

5 Դեկտեմբերի, 2023
2 Min Read
Հայկական էլեկտրատրանսպորտը՝ փոփոխությունների շեմին. Քանի՞ ուղևոր է օգտվում էլեկտրատրանսպորտից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Էլեկտրատրանսպորտի հետագա զարգացումն առաջնային նշանակություն ունի ՀՀ տրանսպորտային համակարգի ընդհանուր զարգացման համատեքստում։ Այս առումով նկատվում է որոշակի ակտիվություն։ Իշխանությունները տարբեր ծրագրեր են մշակում։ Դրանցից մեկը Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն է, ինչի մասին արդեն տևական ժամանակ է՝ լսում ենք, առաջիկայում նախատեսված է նաև թարմացնել շարժակազմը։

Մյուսը նոր տրոլեյբուսների գնման և հների թարմացման գործընթացն է։ Երևանում շահագործվող նոր տրոլեյբուսներից ակտիվ օգտվում են համաքաղաքացիները։ Պլանավորվում է նաև ծրագրեր իրականացնել ճոպանուղու վերակենդանացման ուղղությամբ։ Մետրոպոլիտենի հետ կապված կատարվել է ևս մեկ նորամուծություն։ Երևանցիները հնարավորություն են ստացել բջջայինում առկա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով  ձեռքբերել ուղետոմսեր և մետրոպոլիտենում տեղադրված համապատասխան սարքերի օգնությամբ ակտիվացնել այդ տոմսերը։


Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ


Այս բոլոր փոփոխությունների նպատակը պետք է լինի զարգացած էլեկտրատրանսպորտային համակարգ ունենալը։ Այս ընկալումը նաև նկատվում է հասարակության տարբեր շերտերի մոտ։ Մասնավորապես, էլեկտրատրանսպորով ուղևորափոխադրումների ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կազմել է 22,6 մլն մարդ։ Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածում աճել է 13,3%-ով։

Ուսումնասիրենք պատկերը՝ ըստ առանձին էլեկտրատրանսպորտների․

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ մետրոպոլիտենի միջոցով ուղևորափոխադրումների ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  11,2%-ով՝ կազմելով 18,3 մլն մարդ։ Տրոլեյբուսից 2023թ-ի հունվար-սեպտեմբերին օգտվել է մոտ 4 մլն մարդ։ Այս ծավալները 2022թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 32,5%-ով։ Ուղևորափոխադրումների անկումներ դիտվել են ճոպանուղու մասով։ Մասնավորապես, 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու միջոցով ուղևորափոխադրումների ծավալները նվազել են մոտ 42%-ով՝ կազմելով  մոտ 250 հզր մարդ։


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
2 Comments