ԱՄՆ-ից երկար տարիներ կպահանջվեն չիպերի արտադրության կախվածությունից ազատվելու համար. NVIDIA

1 Min Read

ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացման տեսանկյունից նշանակալի առաջընթաց է սպասվում առաջիկայում. Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն, որի Ֆինանսավորումը կկազմի $8,5 մլն։ Այն առաջինը կլինի տարածաշրջանում և հիմնված է գերժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Ինչպես նշվում է, այս ծրագիրը կիրականացվի դեռևս ապիլի 21-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի և «NVIDIA» ընկերության հիմնադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:  


Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն. ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ


NVIDIA-ն համաշխարհային տեխնոլոգիական հսկան մեծածավալ ներդրումներ է կատարում ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր անկյուններում։

Օրերս Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ ԱՄՆ-ից կպահանջվի 20 տարի արտասահմանյան չիպերի արտադրությունից կախվածությունն էապես նվազեցնելու համար: Այս տեսակետը կասկածի տակ է դնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նպատակն ու ջանքերը՝ չիպերի արտադրության արդյունաբերությունը ԱՄՆ ափեր հասցնելու ուղղությամբ,- գրում է Bloomberg-ը: 

Հուանգը ընդգծում է մատակարարման համաշխարհային շղթաների բարդությունը՝ մերժելով մատակարարման շղթաների անկախության գաղափարը, որն անիրագործելի է առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում։ Միևնույն ժամանակ, Հուանգը հաստատում է Nvidia-ի հավատարմությունը չինական շուկային՝ չնայած արտահանման սահմանափակումներին:

Ընկերությունը մշակում է ԱՄՆ կանոնակարգերին համապատասխան նոր արագացուցիչներ՝ Չինաստանում աշխատանքը վերսկսելու համար:

«Մենք փորձում ենք բիզնես անել բոլորի հետ, ում հետ կարող ենք: Մյուս կողմից, մեր ազգային անվտանգությունը և մեր ազգային մրցունակությունը կարևոր է»,-ասել է Հուանգը:

 

TAGGED:
Share This Article