Հայաստանը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7%: Այs մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։
Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022 թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ արտահանումն աճել է 44.8%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում