SpaceX-ը պատրաստվում է վարձել ծրագրավորողների՝ իր արբանյակային ինտերնետ ցանցի հուսալիությունը ստուգելու համար։ Starlink համակարգում որոշակի սխալներ գտնելու դեպքում, ընկերությունը խոստանում է պարգևատրում՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով: Հայտնում է Business Insider-ը։
Նշենք, որ այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ անվտանգության հետազոտող Լեններտ Ուոթերսն անցած շաբաթ հայտարարել է, որ ինքը կարողացել է կոտրել Starlink-ը՝ 25 դոլար արժողությամբ սարքի օգնությամբ: Starlink ընկերությունում հաստատել են Ուոթերսի հայտնաբերած խնդիրների առկայությունը։
«Մենք անվտանգության ոլորտի հետազոտողներին հրավիրում ենք անցկացնելու սեփական թեստավորումը և դրամական պարգև ենք խոստանում այն դեպքում, եթե խոցելիությունները գտնվեն», – ասվում է SpaceX-ի մամուլի հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում