Walt Disney-ը Բոբ Այգերին վերադարձրել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին

1 Min Read

Walt Disney-ի տնօրենների խորհուրդը 71-ամյա Բոբ Այգերին վերադարձրել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին, որը նա զբաղեցրել է 2005-ից 2020 թվականներին։ Այգերը համաձայնել է ծառայել երկու տարի՝ «որոշելու նոր աճի ռազմավարական ուղղությունը և սերտորեն համագործակցելու տնօրենների խորհրդի հետ՝ իրավահաջորդի ընտրության հարցում»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Walt Disney-ի նախագահ Սյուզան Առնոլդը բացատրել է, որ Այգերը վայելում է ընկերության բարձրաստիճան ղեկավարների հարգանքը, որոնց մեծ մասի հետ նա նախկինում սերտորեն համագործակցել է, և «նրանով մեծապես հիանում են Disney-ի աշխատակիցները՝ ամբողջ աշխարհից»:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ որպես գործադիր տնօրեն՝ Այգերը նպաստել է, որ Disney-ը դառնա աշխարհի ամենահաջողակ մեդիա և ժամանցային ընկերություններից մեկը, այդ թվում՝ Pixar, Marvel, Lucasfilm և 21st Century Fox-ի ձեռքբերման միջոցով, և մեծացրել է նրա շուկայական կապիտալիզացիան հինգ անգամ:

 

Share This Article
1 Comment