Լարսը մարդատարների համար բացվել է․ ե՞րբ կկարողանան երթևեկել նաև բեռնատարները

1 Min Read

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը Banksnews.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը

Նշենք, որ Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Խաչի լեռնանցքում ձյան տեղումներ էին եղել, ճանապարհը փակ էր: Մոտ ժամուկես առաջ ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար։ Մոտավոր 800 բեռնատար կա կուտակված Վրաստանի, ևս 800 էլ Ռուսաստանի տարածքում։ Բեռնատարների համար ճանապարհն ավելի շատ պետք է մաքրվի, որպեսզի անվտանգ կարողանան երթևեկել։ Հույս ունեմ՝ այսօր մինչև երեկոյան կամ վաղն առավոտյան կբացվի ճանապարհը, քանի որ այս պահին կարծես թե տեղումներ էլ չեն սպասվում»,- նշեց Հակոբյանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով