Reuters. Կիբեր երկուշաբթին կգերազանցի Սև ուրբաթին. առցանց գնումների վաճառքը կկազմի 12 մլրդ դոլար

1 Min Read

ԱՄՆ-ում գնորդները, որոնք փնտրում են մեծ զեղչեր, մտադիր են  կիբեռ երկուշաբթիի առցանց գնումների վաճառքն ավելացնել ռեկորդային՝ 12-12.4 մլրդ դոլարով, հայտնում է Reuters-ը:


Սևուրբաթյան խառնաշփոթ. Հետաքրքիր փաստեր ու կանխատեսումներ


Adobe Analytics վերլուծական ընկերությունը կանխատեսել էր, որ կլիներ մինչև 6.1% աճ (12 մլրդ դոլար), մինչդեռ, հետազոտությունները ցույց են տվել, որ առցանց գնումների վաճառքը կանխատեսվածից ավելի կլինի 8%-ով:

Նշվում է, որ կիբեր երկուշաբթիի առցանց վաճառքը զգալի կաճի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Միացյալ Նահանգներում:

 

  • Ամեն տարի Սև ուրբաթի զեղչերին հաջորդում է կիբեր երկուշաբթին, երբ մարդիկ գրոհում են համացանցը՝ օնլայն գնումներ կատարելու: Կիբեր երկուշաբթին առաջին անգամ անցկացվել է Ամերիկայում՝ 2005 թվականի նոյեմբերի 28-ին. նպատակն էր մեծացնել առցանց գնումների ծավալը:

Հայտնի է՝ որքան կկազմեն 2023թ-ի սևուրբաթյան գնումների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Share This Article