2023 թ․ հունվար-հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալն աճել է 42.9%–ով

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023 թ․ հոկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:
2023 թ․ հունվար-հոկտեմբերին 2022 թ․ հունվար-հոկտեմբերի համեմատությամբ՝

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%
  • Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -0.5 %-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 12.1%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 23.3%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 16.4%-ով
  • Արտահանման ծավալն աճել է 38.5%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 42.9%-ով։

2023 թ․ հոկտեմբերը 2022 թ․ հոկտեմբերի համեմատությամբ՝

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.0%
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.6%-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 2.1%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 26.3%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 13.6%-ով
  • Արտահանման ծավալն աճել 14.4%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 22.4%-ով։
Կիսվեք այս հոդվածով