Հնդկաստանը մշակում է օրենքներ՝ AI կեղծիքները կարգավորելու համար։ Այս մասին հաղորդել են Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետն իր մտահոգություններն է հայտնել խնդրի վերաբերյալ։
ՏՏ Նախարարի հավաստմամբ՝ ոլորտը կարգավորող օրենքների մշակումը նախատեսվում է ավարտել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Deepfake-երը իրական, սակայն կեղծված տեսագրություններ են, որոնք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։ Դրանց օգնությամբ երբեմն թիրախավորվում են նաև հայտնի քաղաքական գործիչները՝ հայտնվելով ֆեյք տեսանյութերու ու լուսանկարներում:
Նախօրեին Մեծ քսանյակի առցանց գագաթնաժողովին Հնդկաստանի վարչապետը կոչ արեց վերահսկել արհեստական բանականության աշխատանքը և մտահոգություններ հայտնեց Դիփֆեյքերի հետ կապված՝ հավելելով, որ դրանք բացասաբար են ազդում հասարակության վրա։ Հնդկաստանի ՏՏ նախարարն ավելացրեց, որ օրենքների մշակման գործընթացում տուգանքներ են սահմանելու, ինչպես տեսագրությունները ներբեռնողների, այնպես էլ այն հարթակների համար, որտեղ այդ տեսագրությունները բեռնվել են:
Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
Արհեստական բանականությանը վերաբերող խնդիրների փունջը դարձել է պետությունների համատեղ քննարկման առարկա. դրա համար հիմք են հանդիսացել աշխարհի տարբեր երկրների կողմից հնչեցված մտահոգությունները՝ մարդկությունը պետք է կառավարի արհեստական բանականությունը, այլ ոչ թե ընդհակառակը։
Այս առումով պետությունները հսկայական գումարներ են ծախսում՝ փորձելով նվազեցնել արհեստական բանականության հնարավոր ռիսկերը տնտեսության, անվտանգության և հասարակության վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում