МТС-ը որոշել է կրճատել աշխատակիցների թիվը. Forbes

1 Min Read

ՌԴ խոշոր բջջային օպերատոր «МТС» ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցներին, որպեսզի կարողանա զերծ մնալ սնանկությունից, հայտնում է forbes-ը։ 

Ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների 2%-ին և հրաժարվել խոշոր գնումներից, ինչպես նաև բարձր ռիսկային ներդրումներից։ Այս քայլերը նպատակ ունեն նվազեցել պարտքային ծանրաբեռնվածությունը, որը հասել է ₽460 մլրդի՝ պայմանավորված Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքի աճով։

2024թ․ երրորդ եռամսյակի տվյալներով`  «МТС»-ի մաքուր շահույթը նվազել է մոտ 89%-ով նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ կազմելով ընդամնեը ₽1 մլրդ։

«МТС»-ը ՌԴ ամենախոշոր գործատուներից է։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 62 հզր մարդ։ ԸՆկերությունը ներառված է թոփ 5 ամենագրավիչ գործատուների ցանկում։ Փաստացի, ընկերության որդեգրած նոր քաղաքականության արդյունքում իրենց աշխատատեղերից ստիպված է լինելու հրաժարվել մոտ 1,250 մարդ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով