Սև ուրբաթը՝ հայկական բանկերում և թե ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործությունների զոհ

4 Min Read

Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը՝ Սև ուրբաթը,  սկսվում է հինգշաբթի երեկոյան, և հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին։ Այս տարի այդ օրը նոյեմբերի 24-ն է՝ այսօր։ Զեղչառատ ուրբաթ օրը ակտիվ եռուզեռ է նաև հայաստանյան խանութներում և առևտրաժամանցային կենտրոններում։ Նոյեմբերի վերջին ուրբաթ օրվան շատերն են սպասում. դրան ընդառաջ գրեթե բոլոր խանութներում հայտնվում են աննախադեպ զեղչերի առաջարկներ։

Հայաստանում էլ շատերը հետաձգում են անհրաժեշտ գնումները՝ սպասելով տարվա գնանկմանը։ Այս տարի Սև ուրբաթից անմասն չեն մնացել նաև հայկական որոշ բանկեր։ 

Օրինակ՝ IDBank-ն առաջինն է հայտարարել սև ուրբաթյան ակցիաների մասին․ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, առաջարկում է ձեռք բերել Visa Gold, Travel, Visa Platinum, Mastercard Standard քարտերը և ստանալ 50% զեղչ՝ քարտերի գործողության ողջ ժամանակահատվածի համար։

Ինչպես հայտնել են բանկից, Visa Digital քարտերը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի բոլոր արժույթների դեպքում, քարտի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

«Սա հրաշալի հնարավորություն է ձեռք բերել բանկի քարտերն ու օգտվել բոլոր առավելություններից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Իսկ «Էվոկաբանկը» Black Friday-ի փոխարեն առաջարկում է Gold Friday․

«Այս անգամ Gold, քանի որ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 1-ը Evoca Gold տեսակի պրեմիում քարտերը կարող եք ձեռք բերել 50% զեղչով:

«Հայէկոնոմբանկ»-ն էլ նոյեմբերի 21-ից մինչև 2024թ. հունվարի 31-ն առաջարկում է AEB Mobile հավելվածի միջոցով պատվիրել ավճար Mastercard Digital քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև, կատարելով օնլայն գնումներ արտասահմանյան հարթակներից Հայէկոնոմբանկի կողմից թողարկված ցանկացած տեսակի Mastercard վճարային քարտերով, կստանաս 2% cashback:

Սևուրբաթյան զեղչերից բացի՝ հայկական բանկերը նաև զգուշացնում են տոնական եռուզեռի մեջ անվտանգության մասին չմոռանալու ու կիբերհանցագործությունների զոհ չդառնալու մասին։

Այս առնչությամբ ԱրարատԲանկը զգուշացնում է` Սև ուրբաթը մենակ չի գալիս. զեղծարարները դրա մշտական ուղեկիցներն են։ Բանկը ներկայացրել է ուղեցույց՝ ինչպե՞ս խուսափել զեղծարարություններից․

🟡 չմուտքագրել անձնական, քարտային որևէ տվյալ չպաշտպանված կայքերում՝ նույնիսկ ամենագայթակղիչ առաջարկների և աննախադեպ զեղչերի դեպքում,
🟡 չլրացնել տվյալներ Ձեզ անծանոթ հղումներ ստանալիս՝ հավանականությունը մեծ է, որ դրանք հաքերային հղումներ են,
🟡 չգրանցել Ձեր քարտը՝ առանց նախապես ծանոթանալու կայքի կանոններին և վճարման պայմաններին,
🟡 չպատասխանել Բանկի անունից հանդես եկող կեղծ սոցիալական ցանցերի հաղորդագրություններին, որոնք պարունակում են անձնական կամ քարտային տվյալներին վերաբերող հարցադրումներ։

Առցանց գործարքների անվտանգության կանոնների մասին հիշեցնում է նաև  Արդշինբանկը:

1️⃣Ընտրեք միայն վստահելի առցանց խանութներ,
2️⃣Եթե կայքը իրական է և վստահելի, ուրեմն դուք հեշտությամբ կգտնեք կոնտակտային տվյալները՝ գործունեության հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, ապրանքի առաքման և հետվերադարձի մանրամասն տեղեկություն,
3️⃣Ուշադրություն դարձրեք բրաուզերի տողին, շատ հաճախ զեղծարարները փոփոխում են իրական կայքերի անվան մեջ մեկ-երկու տառ
4️⃣Համացանցում գտեք կարծիքներ, մեկնաբանություններ տվյալ խանութի մասին,
5️⃣Եթե տեսնեք, օրինակ՝ 99% զեղչ, նման կայքին հավատալ երևի չարժե, հավատացեք միայն խելամիտ զեղչերին,
6️⃣Գնումներ կատարելիս՝ քարտի տվյալներ լրացնելու դեպքում, համոզվեք որ կայքում օգտագործվում է տվյալների անվտանգ փոխանցման միջոցներ:
«Եվ ամենավերջում, աշխատեք սև ուրբաթի զեղչերի ժամանակ գնումներ կատարել այն կայքերից, որտեղից մինչ այդ օգտվել եք գոնե մեկ անգամ»,- խորհուրդ է տալիս Արդշինբանկը:
Ի դեպ, ունեն նաև իրենց առաջարկը՝ առցանց գնումներ կատարեք Արդշինբանկի վարկային քարտերով և ստացեք cashback մինչև 2%։
Վարկային քարտերն են՝https://bit.ly/40RehmG:

  • Դե իսկ մենք, հաճելի գնումներ մաղթելով, հորդորում ենք լինել զգոն, հարգելի ընթերցողներ. կիբերհանցագործությունների թիվը ողջ աշխարհում տարեցտարի աճում է, իսկ դրանց բացահայտման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ առավելագույնը 5%:
Նախորդ տարի Հայաստանում հարուցվել է կիբերհանցագործությունների վերաբերող 641 քրեական վարույթ, որոնց 67,2%-ը քննվել է ֆինանսական դեպքերով: Հարուցված քրեական վարույթների ընդհանուր թվից միայն 14-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով