Հիփոթեքային վարկերի ծավալների 78%-ը պատկանում է Երևանին. ինչպիսի պատկեր է մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Կառավարությունը հաստատեց մի փաստաթուղթ, որի պարագայում 2027թ․ հունվարի 1-ից հետո Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձը չի գործելու։ Այս օրենքն առաջին հայացքից խիստ քննադատություն կարող է առաջացնել։


Նման որոշումը մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է». Դավիթ Անանյան


Նկատենք, որ հիփոթեքով բնակարան ձեռքբերողներին եկամտահարկի վերադարձման ծրագիրը տարիներ շարունակլուրջ խթան էր ՀՀ-ում շինարարության ծավալների աճի տեսանկյունից։ Ստացվում է, որ այժմ շինարարության ծավալները զսպելու քայլ է արվում։Պատկերը մտահոգիչ է հատկապես Երևանում։
Հարցն առավել մանրամասնորեն ըմբռնելու նպատակով ուսումնասիրենք հիփոթեքային վարկերի բաշխումը Երևանի և մարզերի միջև․

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ հիփոթեքային վարկերի ծավալները, որոնք տրվել են Երևանում և մարզերում 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ, կազմել են մոտ 988 մլրդ դրամ։ Հետաքրքիրն այն է, որ այս ծավալների 78%-ը պատկանում է Երևանին և ընդամենը 22%-ը՝ մարզերին։ Նման կենտրոնացումը Երևանում, անշուշտ, ճիշտ չէ։

Ուսումնասիրենք իրավիճակը մարզերում․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ մարզերում տրամադրված 213 մլրդ դրամի հիփոթեքային վարկերի մոտ 27%-ը պատկանում է Կոտայքի մարզին, 16%-ը՝ Սյունիքին և 11%-ը՝ Արմավիրին։

Փաստացի, այս օրենքը պետք է որ աստիճանաբար ազատի Երևանը մասսայական շինհրապարակի կարգավիճակից։ Բացի այդ՝ այսպիսով կոչ է արվում շինարարական գործունեություն ծավալել մարզերում։ Սակայն մարզերը գրավիչ դարձնելու համար նախ պետք է տարբեր ոլորտներում իրականացնել բազմաթիվ ծրագրեր. գաղտնիք չէ, որ մարզային համայնքները մայրաքաղաքի համեմատ բավականին աչքաթող են արված։

TAGGED:
Share This Article