Մեծ քսանյակի ո՞ր երկրներն են ինովացիոն գործընթացների առաջատարները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհում կան տարբեր երկրների մի շարք միավորումներ, որոնք ունեն բավականին հնչեղ անուններ, սակայն որևէ կերպ չեն լուծում այն խնդիրները, որոնց համար ստեղծվել են։ Մասնավորապես, Մեծ ությնակը, որը դարձավ յոթնյակ, Արաբական պետությունների լիգան, Մեծ քսանյակը, Եվրամիությունը, Աֆրիկյան միությունը, Էկովասը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այսպես շարունակ։ Պետությունների այս խմբավորումները ստեղծվել են, կան, սակայն աշխարհում «գործերն ավելի են վատացել»:

Իսկ նրանցից Մեծ քսանյակը, որոշ փորձագետների կարծիքով,  եկել է փոխարինելու ՄԱԿ-ին, և ունի միջազգային մեծ հեղինակություն։


Կրիպտոարժույթների կարգավորման խնդիրը G20-ի ֆինանսների նախարարների և ԿԲ ղեկավարների հանդիպման շրջանակներում


Սակայն հարց է առաջանում. ինչպես կարող է Մեծ քսանյակը հարցեր լուծել, եթե նրա կազմում գտնվող երկրները բիրտ ուժ են կիրառում միմյանց դեմ։ Այս մրցակցությունն առաջին հերթին կապված է համաշխարհային տնտեսությունում առաջավոր դիրքեր զբաղեցնելու բուռն ցանկության հետ։ Իսկ մեր ժամանակներում դա հնարավոր չէ ապահովել՝ առանց տեխնոլոգիական առաջընթացի։ Այս առումով մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել Մեծ քսանյակի տնտեսություններում ինովացիոն կապերի համաթիվը։ Այն նկարագրում է, թե տնտեսության ներսում որքանով կատարյալ են գործում ինովացիոն կապերը։

Մասնավորապես, համագործակցությունը երկրի համալսարանների և բիզնես շրջանակների միջև, կլաստերային զարգացման խորությունը, հետազոտությունների և մշակումների արտաքին ֆինանսավորման հնարավորությունները, պատենտային քաղաքականությունը և համատեղ տեխնոլոգիական ընկերությունների հիմնումը։

* Ինովացիոն կապերի համաթիվը տատնվում է 0-100 բալ միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 100-ի այնքան ինովացիոն կապերը կատարյալ են գործում համապատասխան տնտեսությունում, ճիշտ է նաև հակառակը։

Այսպիսով, 2023թ-ի դրությամբ ինովացիոն կապերի համաթիվը Մեծ քսանյակի տնտեսություններում եղել է հետևյալը․

Ինչպես կարելի է նկատել, 2023թ-ին  ինովացիոն կապերի համաթվով առաջին 5 հորիզոնականներում են հայտնվել ԱՄՆ-ն՝ 76, Կանադան՝ 66, Գերմանիան՝ 63, Մեծ Բրիտանիան՝ 62 և Ավստրալիան, Հրվ․ Կորեան՝ 52 բալ ցուցանիշներով։

Մեծ քսանյակում ինովացիոն կապերի համաթվի ամենացածր մակարդակները դիտվել են Արգենտինայում՝ 15, Մեքսիկայում և Թուրքիայում՝ 19, ՌԴ-ում՝ 20, Բրազիլիայում և Հնդկաստանում՝ 23 բալ ցուցանիշներով։ 

Հետաքրքիր է նաև արձանագրել այն փաստը, որ ԲՐԻԿՍ խմբի երկրներից միայն Չինաստանի ցուցանիշն է ամենաբարձրը՝ 44 բալ։

 

TAGGED:
Share This Article