Reuters. Կիբերհանցագործության նոր զոհը՝ Boeing

1 Min Read

Աշխարհի խոշորագույն օդանավաշինական ընկերություններից մեկի՝ Boeing-ի ներքին տվյալները համացանցում են հայտնվել Lockbit-ի՝ կիբերհանցագործ խմբավորման կողմից, որը սպառնում է գողացված տվյալները բացահայտել, եթե «փրկագին» չվճարվի «տուժողի» կողմից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հաքերները հոկտեմբերին հայտարարել էին, որ ամերիկյան օդատիեզերական հսկայից ստացել են հսկայական քանակությամբ գաղտնի տվյալներ և դրանք կտեղադրվեն համացանցում, եթե Boeing-ը փրկագին չվճարի մինչև նոյեմբերի 2-ը


Չինացի հաքերները կոտրել են ԱՄՆ Պետդեպի 60 հազար նամակագրություն


Lockbit կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Boeing-ի տվյալները հրապարակվել են ուրբաթ վաղ առավոտյան: Boeing-ը հաստատել է, որ ընկերության մասերի արտադրության և բաշխման բիզնեսի բաժինները ենթարկվել  են կիբերհարձակման: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք շարունակում են հետաքննել միջադեպը և, անհրաժեշտության դեպքում, կապ կպահեն իրավապահ մարմինների, կարգավորող մարմինների և հնարավոր տուժած կողմերի հետ:

ԱՄՆ-ի կիբերանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալության (CISA) տվյալներով՝ Lockbit հաքերային  խմբավորումը հարձակվել է ԱՄՆ-ում 1700 կազմակերպությունների վրա։

 

TAGGED:
Share This Article