Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։
«Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում»,- լրատավմիջոցներին հայտնել է ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
«ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել։
Գործարքի կնքումից հետո «ՄՏՍ Հայաստան»-ը չի համարվի ՄՏՍ խմբի անդամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում