Նոր տեխնոլոգիաները շարունակում են բացել հեռանկարային ոլորտներ ներդրումների համար։ Հատկապես ակտիվացել են նեդրումները կրիպտոակտիվներում։ Ավանդական ակտիվներին զուգահեռ՝ ներդրողները դեմ չեն իրենց ներդրումային պորտֆելները համալրել ժամանակակից ակտիվներով։ Մյուս հետաքրքիր միտումը, որը առկա է աշխարհում, կրիպտոարժույթի նկատմամբ ձևավորված պահանջարկն է, որ աճում է ասպասելի տեմպով։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը սպասում է նոր փոփոխությունների և շատերն արդեն հոգնել են տարիներ շարունակ շրջանառվող ակտիվներից։
Այս տեսանկյունից հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում, որտեղ արագ կերպով տարածվում են կրիպտոարժույթները։ Ֆրանսիայի արժեթղթերի շուկան կարգավորող մարմինը հարցում է անցկացրել. պարզ է դարձել, որ 2023թ-ի դրությամբ չափահաս ֆրանսիացիների 24%-ը ներդրումներ է կատարել ֆինանսական տարբեր գործիքներում, որոնց մեջ իրենց մեծ կշիռ ունեն կրիպտոփողերը։ Հետաքրքիրն այն է, որ կրիպտոարժույթներում ներդրումներ անում են 36 տարեկանից ցածր անձինք՝ տարված նոր տեխնոլոգիաների արագ զարգացմամբ։
Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ չափահաս ֆրանսիացիների 9%-ը նեդրումներ է իրականացրել կրիպտոակտիվներում։ Հետաքրքիր է պարզել երիտասարդների այս վարքագծի հիմնական դրդապատճառները․
Հարցվածներին հնարավորություն է տրվել նշելու մի քանի տարբերակ։ Պարզվել է, որ կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելու շարժառիթը հարցվածների 35%-ի մոտ եղել է սեփական նեդրումային պորտֆելի համալրումը տարբեր ռիսկայնությամբ ակտիվներով։
Հարցվածների 28 %-ը նշել է, որ իր համար կարևոր է ավելի մեծ շահույթը, ինչպես նաև առաջնորդվել են ընկերների խորհրդով։
Հարցվածների 20 %-ին գրավել է էկոլոգիապես մաքուր ապրանքներում ներդրումներ կատարելու գաղափարը: Առանձնակի դերակատարում են ունեցել նաև սոցցանցերում կրիպտոարժույթների մասին շրջանառվող զանազան տեղեկությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում