Շվեյցարիայում շարունակում են անկանխիկ հասարակության դեմ պայքարը՝ նախապատվություն տալով կանխիկին

1 Min Read

Շվեյցարիայում քվեարկության է դրվելու մի հարց, որով արգելվելու է երկրում ձևավորել անկանխիկ հասարակություն։ ՈՒղիղ ժողովրդավարության շրջանակներում փորձ է արվում երկրում պահպանել փողերի ավանդական շրջանառությունը։

Արդեն հավաքվել են բավարար քանակի ստորագրություններ։ Շվեյցարիայի քաղաքացիները հնարավորություն կունենան ապահովել, որ իրենց տնտեսությունը երբեք անկանխիկ չդառնա: «Ազատ Շվեյցարիա» շարժումը պնդում է, որ աշխարհի տնտեսությունների մեծ մասում էլեկտրոնային վճարումնների մասսայականացումը հեշտացնում է պետության կողմից քաղաքացիների գործողությունների վերահսկողությունը։


Ինչպիսին են ՀՀ ԿԲ-ի մոտեցումները կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության կարգավորման և վերահսկողության վերաբերյալ

Շարժման մասնակիցները նպատակ ունեն Շվեյցարիայի արժույթի օրենքում ավելացնել կարգավորող մի կետ՝ ըստ որի կենտրոնական բանկի և կառավարության կողմից կիրականացվի փողի զանգվածի այնպիսի կառավարում, որի արդյունքում շրջանառության մեջ միշտ կմնան բավարար քանակի թղթադրամներ և մետաղադրամներ։

«Ազատ Շվեյցարիա» շարժումը հայտարարում է, որ հավաքել է ավելի քան 111 հզր ստորագրություն, որոնք բավարար են համընդհանուր քվեարկություն կազմակերպելու համար։

Հետաքրիրն այն է, որ հարցը քննարկվում է 2023թ-ի փետրվարից իվեր, սակայն դեռևս քվեարկության չի դրվել։ Բացի այդ՝ բացառված չէ, որ քվեարկության դրվելու պարագայում էլ իշխանությունները դեռևս կարող են տարբեր հիմնավորումներով այն չեղարկել։

 

Կիսվեք այս հոդվածով