Microsoft-ը շոշափելի ներդրումներ կկատարի Ավստրալիայում

1 Min Read

Microsoft-ը, որը մտադիր է  $5 մլրդ-ի ներդրումներ կատարել ամպային տեխնոլոգիաների և արհեստական բանականությունն (AI) աջակցող ենթակառուցվածքների ոլորտում, որոշում է կայացրել մեծացնել իր տվյալների կենտրոնների տարածքը Ավստրալիայի գլխավոր քաղաքներում, մասնավորապես ՝ Կանբերայում, Մելբուռնում և Սիդնեյում
 Ընկերությունը ներկայումս սպասարկում է 20 տվյալների կենտրոն Ավստրալիայում և մտադիր է դրանց թվաքանակը հասցնել 29-ի: Այս մասին հյատնում է tech business news-ը:


Արագածոտնի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր


Մեծածավալ ներդրումները ցույց  են տալիս, որ  Microsoft-ը մտադիր է Ավստրալիայում իր ամպային և արհեստական բանականության հզորություններն ամրապնդել այն պայմաններում, երբ Ավստրալիայի աճող տեխնոլոգիական շուկայում մեծ տեմպերով մեծանում է պահանջարկն ամպային ծառայությունների, AI հավելվածների և թվային ենթակառուցվածքների նկատմամբ։

Այս ծրագրի իրականացումն աջակցելու է Ավստրալիայի կառավարությանը, արդյունաբերությանը,  ձեռնարկություններին և փոքր բիզնեսին:  Ներդրված գումարները նախատեսված են  առաջիկա երկու տարիների ընթացքում նպատակային ծախսերի համար: Microsoft-ը հպարտորեն դա անվանում է իր՝ «երկրում 40-ամյա պատմության մեջ ամենաէական ներդրումը»։ Տվյալների կենտրոնների թվի ընդլայնմանը զուգահեռ,  Microsoft-ը նաև հայտարարել է TAFE NSW-ի հետ համատեղ «տվյալների կենտրոնի ակադեմիա» բացելու ծրագրերի մասին, որը կսկսի իր աշխատանքը 2024թ․-ին:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով