Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն մատուցող բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

1 Min Read

2024 թվականին մեծ հավելում է նախատեսվում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար: Ունենք ավելացում 3.1 միլիարդ դրամի՝ 11.1 տոկոսի աճ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի հատկացումների մասին քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս հավելյալ միջոցներն ուղղվելու են ոչ միայն մեր բուժաշխատողների աշխատավարձերի հաջորդիվ բարձրացմանը, այլև որոշակի առումով փոխվելու է ծառայությունների շրջանակը: Ավելանալու են մեր առաջնային օղակի բարեփոխումների մեջ ներառված առաջին էտապի համար հետազոտությունների քանակները, դրանց ծավալները»,- ասել է նախարարը:

Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ կավարտվի նաև Դսեղի ամբուլատորիայի կառուցումը, որը մոդելային նոր տիպի ամբուլատորիա է: Առաջիկայում կավարտվեն նաև վերազինման և փաստաթղթային փոխանցման աշխատանքները: Ըստ նախարարի՝ այն կառուցվել է COAF հիմնադրամի հետ համատեղ:

«Դսեղի ամբուլատորիայում մենք իրականացնում ենք, արդեն իսկ ունենք գծված մոդելային նոր աշխատանքի ձև: Այս պիլոտը 6 ամիս փորձարկելուց հետո արդեն կտարածենք ապահովագրության շրջանակներում նաև մեր մյուս ամբուլատորիաների և պոլիկլինիկաների վրա»,- ասել է նա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով