Որոնք են ռազմական հանցագործություններին «սատարող» ամենախոշոր ընկերություններն աշխարհում

2 Min Read

Իսրայելի պաշտպանության բանակը թափանցել է Գազայի հատված:Իինտենսիվ ռմբակոծություններից արդեն զոհվել է մոտ 9 հազար պաղեստինցի, սակայն շարունակվող ցամաքային ներխուժումը Գազայի հատված կհանգեցնի էլ ավելի մեծ թվով զոհերի: Մեր վերլուծությունում ընդգծել էինք, որ Գազայի հատվածի բնակչության մոտ կեսը երեխաներ են։

Աշխարհը հերթական անգամ հանցավոր անտարբերությամբ հետևում է բազմահազար կյանքեր խլող արհավիրքին՝ առաջնորդվելով երկակի չափանիշներով։ Ցավոք, դրանք կիրառում են և՛ արևմտյան գերդեմոկրատական երկրները, և՛ արևելյան հիբրիդ, ավտորիտար և այլ ռեժիմները։ Արդյունքում տուժում են հասարակ մարդիկ։

Ամենամեծ օգուտները ստանում են ռազմական նշանակության ապրանքներ արտադրողները, որոնք զենք են վաճառում բոլորին։ Աշխարհում 2022թ-ի դրությամբ հատկապես աչքի են ընկել 25 խոշոր  ընկերություններ, որոնց մեջ կան ինչպես միայն ռազմական արտադրությամբ, այնպես էլ որոշակի մասով քաղաքացիական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող ընկերություններ։

Պարզվում է՝ 2022թ-ին այս ընկերությունների կողմից ռազմական արտադրանքի արտադրությունից ստացված եկամուտների ծավալները կազմել են մոտ $408 մլրդ։ Պատկերացրեք՝ ժամանակակից աշխարհում, փաստորեն, մարդ սպանելը դարձել է բավականին շահութաբեր գործունեության տեսակ։ Այս համատեքստում ուսումնասիրենք աշխարհի 25 ամենաազդեցիկ ընկերությունները, որոնք միլիարդավոր դոլարների զենք են արտադրել

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այս 25-ի ցուցակի առաջին տասնյակում են ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից  և Մեծ Բրիտանիայից։

Այս ցուցակում իր տեղն ունի նաև իսրայելական Elbit Systems ընկերությունը։ Վերջինիս՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունից ստացված  եկամուտների ծավալի մասնաբաժինը ընդհանուր եկամուտների ծավալներում կազմում  է 90%, իսկ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունից ստացված եկամուտների ծավալները կազմել են $5 մլրդ։

Արաբական որևէ ընկերություն առկա չէ ցուցակում։

Ինչ վերաբերում է առաջին եռյակին, ապա դրանք ամերիկյան Lockheed Martin, RTX Corp և Northrop Grumman ընկերություններն են։
Նրանց եկամուտների համապատասխանաբար 96%-ը, 59%-ը և 89%-ը 2022թ-ին ձևավորվել են ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունից։ Ստացված եկամուտների ծավալները կազմել են համապատասխանաբար $63,3, $39,6 և $32,4 մլրդ։

Բերված ցուցակի 4-րդ հորիզոնականում չինական Aviation Industry Corporation of China ընկերությունն է, որի արտադրության միայն 37% է ռազմական նշանակության, որից ստացված եկամուտների ծավալները կազմել են $31 մլրդ։

TAGGED:
Share This Article