Արագածոտնի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

1 Min Read

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան Հ.1, Կոշի և Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Share This Article