ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ համաձայն չէ այն մտքին, որ պետական պարտատոմսերի նկատմամբ կա պահանջարկ, որովհետև ունենք լիկվիդայնության ավելցուկ:
«Այո, ունենք լիկվիդայնության ավելցուկ, բայց այն փաստը, որ մեր պարտատոմսերով հետաքրքրվում են արտերկրի ինստիտուցիոնալ ներդրողները, վկայում է այն մասին, որ, իրոք, մեր երկիրը և մեր թղթերն ունեն մեծ գրավչություն, և դա, բնականաբար, զուգորդվում է Հայաստանի շարունակապես բարելավվող միջազգային ռեյտինգներով բոլոր հիմնական ռեյտինգային ընկերությունների կողմից»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է խնայողական պարտատոմսերին, ապա այդտեղ, նախարարի խոսքով, մի փոքրիկ խնդիր կա, քանի որ դրանք ավելի ցածր տոկոսադրույք ունեն այս պահին, քան մյուս պարտատոմսերը: Եվ մեր ֆիզիկական անձ քաղաքացիները գերադասում են գնել ոչ թե խնայողական պարտատոմս, այլ մյուս պարտատոմսերից:
«Մենք այս հարցը ֆինանսների նախարարությունում քննարկման հարց ենք դարձրել, որպեսզի հասկանանք՝ ինչպես դրա գրավչությունը բարձրացնել, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված լինեն այս պարտատոմսերով: Այստեղ բարելավելու մեծ դաշտ ունենք, և մենք այս ուղղությամբ գնալու ենք»,– նշել է Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում