Զարգացած արդյունաբերությամբ 7 երկրների խումբը համաձայնեցնելու է մի փաստաթուղթ, որը պետք է կարգավորի G7-ի անդամ պետությունների այն ընկերությունների վարքագիծը, որոնք զբաղված են արհեստական բանականության (AI) համակարգի առաջատար մշակումներով, տեղեկացնում է Reuters-ը:
Տնտեսապես զարգացած յոթնյակը կարծում է, որ դա անհրաժեշտ է՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու և տեխնոլոգիաների սխալ օգտագործման դեմ պայքարելու տեսանկյունից։
Վարքագծի կանոնները կսահմանեն չափորոշիչներ, որոնց միջոցով խոշոր երկրները կառավարում են արհեստական բանականությունը՝ անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության հետ կապված առկա ռիսկերի համատեքստում։ AI ոլորտում ընկերությունների վարքագծի այս նախագիծը սկսել է իր շրջանառությունը դեռևս 2023թ-ի մայիսին՝ Մեծ յոթնյակի նախարարական գագաթաժողովին, և կոչվել է «Հիրոսիմայի արհեստական ինտելեկտի գործընթաց»։
Արհեստական բանականությունը` ԲՐԻԿՍ-ի ուշադրության կենտրոնում
Ընկերությունների վարքագիծը կարգավորող փաստաթուղթն ունենալու է 11 կետ, որոնք նպատակ են ունենալու խթանել անվտանգ եւ վստահության արժանի արհեստական բանականություն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ապահովել կամավոր առաջնորդություն այն կազմակերպությունների գործողությունների համար, որոնք զարգացնում են առավել առաջադեմ AI համակարգեր:
Վարքագծի կանոնների առաջարկվելիք շտեմարանը կոչ է անում ընկերություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել AI-ի ողջ կյանքի ցիկլի ընթացքում ռիսկերը հայտնաբերելու, գնահատելու և նվազեցնելու, ինչպես նաև արտադրանքի շուկա դուրս գալուց հետո միջադեպերի և չարաշահման օրինաչափությունների վերացման համար
G7 ընկերությունները պետք է հրապարակեն հանրային հաշվետվություններ արհեստական բանականության համակարգերի հնարավորությունների, սահմանափակումների և օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև ներդրումներ կատարեն անվտանգության հուսալի վերահսկողության մեջ:
Microsoft-ը 3.2 մլրդ դոլար կներդնի տեխնոլոգիական զագացումը խթանելու համար. Bloomberg
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում