ChatGPT-ի սեփականատերը կվաճառի 86 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր

1 Min Read

ChatGPT-ի արհեստական ​​ինտելեկտի սեփականատերը քննարկում է 86 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի վաճառքի հարցը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Մեկ ամիս առաջ The Wall Street Journal-ը (WSJ) գրել էր բաժնետոմսերի վաճառքի մասին, որոնց արժեքը կազմել էր 80-90 միլիարդ դոլար:

Գործարքը կարող է անմիջապես հսկայական շահույթ բերել Microsoft-ին, նշում է WSJ-ը, քանի որ ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ներդրել ստարտափում՝ ֆինանսավորելու  ծախսերը:

Microsoft-ին է պատկանում բաժնետոմսերի 49%-ը։ 86 միլիարդ դոլար արժողությամբ բիզնեսն առաջ կանցնի առցանց մանրածախ առևտրի կայք Shein-ին՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը, որը կզիջի միայն SpaceX-ին:

Օգոստոսին, ChatGPT-ի ամսական եկամուտը հասել էր 80 միլիոն դոլարի, և ընկերությունը մոտենում էր տարեկան 1 միլիարդ դոլար եկամուտին:


Որքա՞ն պետք է վաստակի ամերիկացին, որպեսզի կարողանա տուն ձեռք բերել. Bloomberg
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով