Որքա՞ն պետք է վաստակի ամերիկացին, որպեսզի կարողանա տուն ձեռք բերել. Bloomberg

1 Min Read

Ամերիկացիները, այսօր առավել քան երբևէ, պետք է ավելի շատ վաստակեն ԱՄՆ-ում տուն գնելու համար, գրում է Bloomberg-ը:

Ըստ Redfin Corp անշարժ գույքի գործակալության տվյալների՝ գնորդներին ամսական 114 000 դոլար աշխատավարձ է պետք սովորական տուն գնելու համար, որի  միջին գինը, ըստ գործակալության,  412 001 դոլար է:

Տան վճարումը նորմալ ձևով  կատարելու համար գնորդը պետք է ծախսի իր եկամտի ոչ ավելի, քան 30 տոկոսը:  Տան սեփականության իրավունքը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ում սեփական կարողություն ստեղծելու հիմնական միջոցը, մինչդեռ առաջին անգամ գնորդները գնալով դուրս են մղվում բնակարանային անմատչելի շուկայից:

Համաձայն Դաշնային պահուստի տվյալների՝ Ամերիկայում միջին աշխատավարձը 70,000 ԱՄՆ դոլար է, ինչը շատերի համար դժվարացնում է անշարժ գույք գնելը:

Share This Article