«Արհեստական բանականություն» միջին մակարդակի դասընթացներ․ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

50 մասնակցի համար նախատեսված «Արհեստական բանականություն» միջին մակարդակի դասընթացներն իրականացնում է «Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ը։

Դասընթացներն իրականացվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Մասնակիցները հնարավորություն կունենան․

  • Սովորել արհեստական բանականության տեսական և գործնական կիրառությունները Python լեզվով
  • Ուսումնասիրել տեսական և գործնականում կիրառելի խորը ուսուցման հիմունքները PyTorch-ով
  • Կիրառել CNN
  • Սովորել և գործնականում փորձարկել օբյեկների հայտնաբերման սկզբունքները (Practice Object detection)
  • Ինտեգրել մեքենայական ուսուցման մոդելը գոյություն ունեցող միջավայրում
  • Դասընթացի ավարտին ուսանողները կունենան խորացված գիտելիքներ, հմտությոուններ և կարողություններ, որոնք պահանջվում են միջին և բարձր մակարդակի արհեստական բանականության մասնագետից
  • Մասնակիցները դասընթացի ավարտին լիարժեք կտիրապետեն Solve classic ML problems, Object Detection, Graduation project deployment (individual projects) հմտություններին
  • Գործնական աշխատանքների ընթացքում կկիրառվեն նախագծային ուսուցման մեթոդներ, կիրականացվեն թիմային նախագծեր, որոնք ստուգվում և քննարկում են իրական աշխատանքային համատեքստին մոտ գործիքակազմերով (առաջադրանքների պլանավորում, Sprint Backlog, Trello պլատֆորմ, Slack, Git)

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/artificial-intelligence-2

Կիսվեք այս հոդվածով