Գնա՞ճ, թե գնանկում. սեպտեմբերը՝ թվերով. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի աշնան առաջին ամսում արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: Իրավիճակը սեպտեմբերին հասկանալու համար դիտարկենք 2023թ-ի սեպտեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի օգոստոսի համեմատ.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 0,1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,9%։ Ընթերցողներին հիշեցնենք, որ սույն տարվա հունվար և  փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%: Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի և 2023թ-ի օգոստոսի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում։
Գների անկմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը՝ 3,1%-ով:
Երկրորդ հորիզոնականում է կապի ոլորտում արձանագրված անկումը, որը կազմել է 0,4%:


Կարտոֆիլը անցած տարվա համեմատ էժանացել է, ծիրանը՝ թանկացել․ Գնային ինչ փոփոխություններ են եղել մրգի ու բանջարեղենի շուկայում

Մյուս կողմից 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ոլորտում՝ 8.3%:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտը, որտեղ գները աճել են 5.3%-ով:
Երրորդ տեղում է կրթության ոլորտը, որտեղ գնաճը կազմում է 4,8%։

2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ գների անկումներ արձանագրվել է առողջապահության՝ 0,1%-ով, տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ 0,3%-ով, ոլորտների մասով:

Գների ամենամեծ աճը նկատվել է կրթության ոլորտում՝ 4,8%-ով։ Գների փոփոխություն չի դիտվել կապի ոլորտում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով