Կարտոֆիլը անցած տարվա համեմատ էժանացել է, ծիրանը՝ թանկացել․ Գնային ինչ փոփոխություններ են եղել մրգի ու բանջարեղենի շուկայում

2 Min Read

Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի Հանրապետությունում 0,9% գնաճ է արձանագրվել:

Իսկ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն էժանացել են շուրջ 3,1%-ով։

Էժանացել են Հացաբուլկեղեն և ձավարեղեն, միսը, ծովամթերքը, յուղերը, միրգը, շաքարը։

Թանկացել են կաթնամթերքը, բանջարեղենը, սուրճը, թեյը, հանքային կամ աղբյուրի ջուր, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը։

Մրգի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում
գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 2.4% գնաճ:

  • Խնձոր – -6.3 %
  • Տանձ – -11.3 %
  • Ծիրան – + 34.4 %
  • Դեղձ – -7.7 %
  • Խաղող – + 16.5 %
  • Ադամաթուզ (բանան) – +4.2 %
  • Նարինջ –  +32.1 %
  • Կիտրոն – + 0.6 %
  • Ձմերուկ – -33.7 %
  • Ելակ – -16.1 %

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է
6.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:

  • Կաղամբ – + 81.4 %
  • Կանաչ սոխ  – 12.9 %
  • Խառը կանաչեղեն – +32.7 %
  • Լոլիկ – +3.0 %
  • Վարունգ – -15.6 %
  • Սմբուկ – -19.6 %
  • Պղպեղ – -5.0 %
  • Կանաչ լոբի – +12.3 %
  • Գազար – -1.7 %
  • Ճակնդեղ – +7.3 %
  • Գլուխ սոխ – +2.2 %
  • Սխտոր – -15.4 %
  • Սունկ – -8.9 %
  • Կարտոֆիլ – -11․9 %

Ըստ Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական հետազոտության՝ Հայաստանում գնաճն ընթացիկ տարվա վերջին կարագանա, բայց կպահպանվի թիրախային 4 +/- 1,5% միջակայքից ցածր ցուցանիշը։

Անժելա Պողոսյան

TAGGED:
Share This Article