Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%. ԱՄՀ

1 Min Read

2023 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը իր «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում։

ԱՄՀ–ն 2023 թ. ապրիլին կանխատեսել էր, որ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 5.5% կկազմի։

Հիմնադրամը 2024 թ. համար կանխատեսում է 5%–անոց տնտեսական աճ:


Արժույթի միջազգային հիմնադրամը մի քանի շտկումներ է արել 2023-24 թթ. իր կանխատեսումներում


Տարածաշրջանի վերաբերյալ իր գնահատականներում ԱՄՀ–ն տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումն արել է ՀՀ համար: Վրաստանի դեպքում 2023 թ. կանխատեսումը եղել է 6.2%, 2024 թ. համար՝ 4.8%:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հիմնադրամը թե 2023 թ., թե 2024 թ. համար կանխատեսել է 2.5 տոկոս տնտեսական աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը տվյալներ է հրապարակել նաև սպառողական գների ինդեքսի մասին։ Ըստ դրանց` այս տարի Հայաստանում ակնկալվում է 3.5%, իսկ 2024 թ. 4% գների աճ:

Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թ. կլինի 13.5%, իսկ 2024 թ.` 14%։

 

Կիսվեք այս հոդվածով