Մեկ ամսով միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտան

0 Min Read
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ.-Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ.–Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով:
Share This Article