Reuters. Ինչ խնդիրների կարող է բախվել Իսրայելի տեխնոլոգիական ոլորտը. ներդրողները մտահոգ են

3 Min Read

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը տասնյակ տարիներ հանդիսացել է Իսրայելի տնտեսության ամենարագ աճող ճյուղերից մեկը և ունեցել է որոշիչ նշանակություն տնտեսական աճի ապահովման գործում։ Բարձր տեխնոլոգիական ոլորտին բաժին է  ընկնում աշխատատեղերի 14%-ը և ՀՆԱ-ի՝ մոտ 20%-ը։

Ներկայումս Իսրայելում գործունեություն են ծավալում 500 տրանսազգային կորպորացիաներ՝ Intel, IBM, Apple, Microsoft, Google․ Meta և այլն։ Վերջիններս հիմնականում  գրանցվում են որպես գյիտահետազոտական կենտրոններ, որոնք գնել են իսրայելական ստարտափՆեր։

Դեռևս սույն տարվա հունիսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Intel-ը նախատեսում է Կիրյաթ Գաթ քաղաքում նոր գործարանի վրա ծախսել $25 մլրդ։ Գործարանի բացումը նախատեսված է 2027թ․-ին։ Վարչապետի խոսքով՝ Intel-ն այս քայլով դարձել է երկրի պատմության ամենախոշոր ներդրում իրականացնողը։

Սակայն, պաղեստինյան վերջին ռազմական բախումների հետևանքով իսրայելական արժեթղթերի գները սկսեցին ընկնել և բազմաթիվ ընկերություններ կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, փակվեցին։

Այս իրավիճակին սկսեցին արձագանքել բարձր տեխնոլոգիական ընկերությունները։ Այսպես, Cresset Wealth Advisors-ի համահիմնադիր Ջեք Էբլինի խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում բարձր տեխնոլոգիական ոլորտում զվաղված կադրերի «սով» է հնարավոր՝ պայմանավորված ռազմական գործողություններին նրանց մասնակցությամբ։

LPL Financial-ի գլխավոր ռազմավար Քունսի Քրոսբին ասում է, որ հսկայական ճիգեր կպահանջվեն Իսրայելում տեղակայված ընկերությունների ֆիզիկական գոյության ապահովման համար։ Intel Corp-ի  (Իսրայելում չիպերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն) ներկայացուցիչը հայտարարել է, որ ուշադր հետևում է ծավալվող իրադարձություններին և ամեն ինչ կարվի  ընկերության աշխատակիցներին աջակցելու համար։

Nvidia-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ, վերջին իրադարձություններով պայմանավորված, չեղարկվել է Թել Ավիվում  ծրագրավորված արհեստական բանականությանը նվիրված գագաթնաժողովը, որին պետք է ելույթ ունենար ընկերության գլխավոր տնօրեն Ջանսեն Խուանը։


Իսրայելի բանկը որոշել է վաճառել մինչև 30 մլրդ դոլարի արժույթ. Bloomberg

Նկատենք, որ չնայած այս բացասական գնահատականներին, իսրայելական բարձր տեխնոլոգիական ոլորտն արդեն հասցրել է «դիմադրողականություն» ձեռք բերել արաբա-հրեական ընդհարումների նկատմամբ։ Ավելին, տեխնոլոգիական ընկերությունների «փախուստը» Իսրայելից ընդգծված արագացել էր, երբ երկրում փորձում էին դատական համակարգում փոփոխություններ իրակացնել, որոնք միանշանակորեն չէին ընդունվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։

Բացի այդ՝ իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունների յուրահատկությունը հենց այն է, որ դրանցից շատերը զբաղվում են ռազմական տեխնոլոգիաների մշակմամբ։ Հետևաբար, ռազմական գործողությունների պայմաններում հնարավոր է, որ, ռազմական կարիքներով պայմանավորված, որոշ տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքի նկատմամբ պահանջարկն աճի։

Քունսի Քրոսբիի կարծիքով՝ Իսրայելի պաշտպանության համար կարևոր նշանակություն կարող են ունենալ արհեստական բանականության ուղղությամբ իրականացվող մշակումները։ Վերջիններս կօգնեն առավել արդյունավետ հետախուզություն իրականացնել։ Նկատենք, որ հոկտեմբերի 8-9-ի «հանկարծակի» հարձակումը ցույց է տալիս, որ իսրայելական հետախուզությունը հսկայական խնդիրներ ունի կամ շրջանառվող վարկածի համաձայն՝ Իսրայելը «սպասում էր» այս առճակատմանը։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով