BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին
ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին
6 Փետրվարի, 2023
ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
6 Փետրվարի, 2023
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
6 Փետրվարի, 2023
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
5 Փետրվարի, 2023
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
4 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Ֆինանսներ > Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Ֆինանսներ

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

18 Հուլիսի, 2022
Կիսվել
2 Min Read
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
ԿԻՍՎԵԼ

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

Ամսագիրը շեշտել է Ամերիաբանկի առաջընթացն ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարության իրագործման ճանապարհին` մանրածախ և ՓՄՁ վարկավորման աճը, 22% մասնաբաժինը կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում: Ամերիաբանկի ֆինանսական ցուցանիշները բնութագրվել են որպես տպավորիչ: Ի թիվս այլ ցուցանիշների, նշվել են կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը։

 «Այս ցուցանիշներին զուգահեռ գրանցվել է հիանալի առաջընթաց կայուն զարգացման և թվային նորարարության գծով: Բանկի կայունության ռազմավարությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ առանձնահատուկ շեշտադրելով մաքուր էներգիան, կայուն քաղաքները և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունները: 2022թ. ապրիլին կանաչ պարտատոմսերի երկու տրանշի թողարկումը՝ դոլարով և տեղական արժույթով, 2009թ. ի վեր իրականացվող կանաչ նախագծերի և վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման հերթական օրինակ էր», – ասվում է հրապարակման մեջ։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Գերազանցության մրցանակ ստանալը մեզ համար իսկապես պատիվ ու ձեռքբերում է: Այն վկայում է շուկայի դժվարին իրողություններին հարմարվելու մեր ունակության և ճկունության մասին: Չնայած ֆինանսական անկայուն միջավայրին` մեզ հաջողվեց ոչ միայն անխափան կերպով տրամադրել բանկային ծառայություններ, այլև ներկայացնել մի շարք նորարարական պրոդուկտներ և ծառայություններ, որոնք ավելի են բարելավել մեր հաճախորդների փորձառությունը: Թվային մեր աննախադեպ նախագծերը, մասնավորապես` էկոհամակարգերը, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ծառայությունները, մշակվել են հաճախորդների աճող կարիքներին համապատասխան: Ուրախ եմ, որ մեր գործունեության այս ուղղությունը, ի թիվս այլ ոլորտների, պատշաճ կերպով գնահատվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական պարբերականներից մեկի կողմից: Մենք նպատակաուղղված ենք շարունակելու մեր գործունեության ընդլայնումը` հիմնվելով այս և մյուս ձեռքբերումների վրա»:

2011 թ-ից ի վեր Ամերիաբանկը 9-րդ անգամ է արժանանում Euromoney-ի Գերազանցության մրցանակին:

Մեր ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

You Might Also Like

Ավանդների փոխհատուցում

Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

admin 18 Հուլիսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Ավանդների փոխհատուցում
ՊաշտոնականՖինանսներ

Ավանդների փոխհատուցում

2 Փետրվարի, 2023
Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
ՊաշտոնականՖինանսներ

Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

2 Փետրվարի, 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
ՊաշտոնականՖինանսներ

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

2 Փետրվարի, 2023
Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՖինանսներ

Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը