ՀՀ քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությունը շարունակ աճում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Բոլորիս ուշադրությունը ներկայումս սևեռված է արցախահայությանը ինչ-որ կերպ օգնելու վրա։ Այս համատեքստում ֆինանսական համակարգը ևս անմասն չի մնում։ Առաջարկվում են տարբեր հնարավորություններ՝ պետության կողմից բռնի տեղահանված արցախցիների համար դուրս գրված գումարները բաշխելու համար.  տրամադրվում են անվճար բանկային քարտեր, ինչպես նաև ուշադրության են արժանանում արցախահայերի վարկերի ծավալները։

Այս խնդիրները չափազանց կարևոր են բռնի տեղահանված արցախցիների կյանքը Հայաստանում հնարավորինս կարգավորելու համար, սակայն վարկերի զգալի ծավալներ ունեն նաև Հայաստանում ապրող քաղաքացիները։


Տեղահանված արցախցիներից շատերը հայտնվել են վարկային սև ցուցակում․ չեն կարող օգտվել ծրագրից․ Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԿԲ-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․-ի հուլիսին Երևանում և մարզերում բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները կազմել են 4,1 տրլն դրամ։ Այս ծավալները Երևանի և մարզերի միջև բաշխվել են հետևյալ կերպ․

 

Հաշվարկները ցույց են տալիս, որ դրամով և արտարժույթով վարկերի ծավալների 74%-ը պատկանում է Երևանին, իսկ 26%-ը՝ մազերին։ 2023թ․-ի հուլիսի վերջին, 2022թ-ի դեկտեմբերի վերջի համեմատ, Երևանում վարկերի ծավալներն աճել են 13%-ով, իսկ մարզերում՝ 9%-ով։

Դիտարկենք իրավիճակը մարզերում ավելի մանրամասնորեն․

Հաշվարկների համաձայն՝ 2023թ-ի հուլիսի վերջի դրությամբ մարզերում տրամադրված վարկերի ծավալների 22%-ը պատկանում է Կոտայքի մարզին։
13-ական տոկոս մասնաբաժին ունեն Արարատի և Արմավիրի մարզերը։
Շիրակի մարզում տրված վարկերի ծավալների մասնաբաժինը մարզերին տրված ընդհանուր վարկերի ծավալներում կազմել է 11%։
Փոքր՝ 4%, 5%, և 7%, մասնաբաժիններ ունեն համապատասխանաբար Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը։


Ի՞նչն է պատճառը, որ 34 հազար արցախցի չի դիմել աջակցության համար, ակտի՞վ չեն Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով