Որոնք են 10 ամենաորոնված էլեկտրական ավտոմեքենաները Google որոնողական համակարգով

2 Min Read

Աշխարհը թևակոխում է նոր ժամանակաշրջան, որտեղ մարդկությունը փորձելու է զարգանալ բնությանը հնարավորինս չվնասելու ճանապարհով։ Էլեկտրական մեքենաների արտադրության գաղափարը այս սկզբունքից է բխում։ Վերջինս օգնելու է էապես կրճատել այն բացասական հետևանքները, որոնք ավանդական վառելիքով աշխատող փոխադրամիջոցները պատճառում են բնությանն ու մարդկությանը։ Այս գործընթացների նկատմամբ մեծ հետաքրքություն են ցուցաբերում նաև սովորական մարդիկ։


Հնդկաստանն ընդլայնում է էլեկտրական մոտոռոլլերի արտադրությունն ու վաճառքի ծավալները. Reuters

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ էլեկտրական մեքենաների համար։ Նույնիսկ Հայաստանի նման փոքրիկ պետությունում արդեն իսկ նկատելի են տարբեր վայրերում տեղադրվող լիցքավորման կայանները։ Մարդիկ անցում են կատարում էլեկտրական մեքենաների, որոնք օր օրի կատարելագործվում են։ 

Աշխարհի տարբեր անկյուններում նախընտրում են տարբեր ընկերությունների կողմից արտադարվող էլեկտրական ավտոմեքենաներ։ Մասնավորապես, Google որոնողական համակարգով 10 ամենաորոնված էլեկտրական ավտոմեքենաների շարքում են հետևյալ մակնիշի ավտոմեքենաները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհի ամենաորոնված էլեկտրական մեքենաների առաջին եռյակում են Tesla Model 3-ը, Kia EV6-ը և Tesla Model Y-ը համապատասխանաբար մոտ 20 մլն, 16 մլն և 14 մլն որոնումներով։

Այս ցուցակի վերջին եռյակի մեջ են ներառված Polestar 2-ը, Lexus RZ-ն, և BMW i4։

Հետաքրքիր է տեղեկանալ էլեկտրական մեքենաների որոնման արդյունքների մասին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում․

Պարզվում է՝
Հայաստանում որոնման առաջատարն է Volkswagen ID.4-ը՝ 44,720 որոնում արդյունքով։
Ադրբեջանում փնտրում են Lexus RZ:
Վրաստանում ամենացանկալին VinFast VF 9 մակնիշի էլեկտրական ավտոմեքենաներն են:

Կիսվեք այս հոդվածով