«Ola Electric»-ը, որը Հնդկաստանում էլեկտրական մոտոռոլլեր արտադրող խոշորագույն ընկերություններից է, որը վերջերս ամեն կերպ փորձում է ներգրավել մեծ թվով գնորդների, քանի որ շուկայում էլեկտրական մոտոռոլլերների գները մոտենում են բենզինով աշխատող տարբերակների գներին, հայտնում է Reuters-ը:
«SoftBank» խմբի կողմից աջակցություն ունեցող «Ola Electric»-ը նախատեսում է մինչև 2024թ-ի վերջ թողարկել 4 մոտոռոլլեր։
«S1X» և «S1X+» նոր էլեկտրական մոտոռոլլերները ունենալու են համապատասխանաբար$1,200 և $1,319 գները։
Նկատենք, որ այս գները 36%-ով ցածր են «Ola» և «S1 Pro» մոդելների գներից։ Հնդկաստանում ամենաէժան բենզինով մոտոռոլլերի արժեքը կազմում է $767։
2022թ-ին Հնդկաստանում արտադրվել է 5 մլն միավոր երկակնանի ավտոմեքենա, որոնցում էլեկտրական մոդելների մասնաբաժինը կազմել է 15%։
Հնդկաստանի կառավարությունը ցանկանում է էլեկտրական մոդելների մասնաբաժինը հասցնել 70% մակարդակին և ձեռնարկում է միջոցներ դրանց վաճառքները խթանելու համար։
Tesla-ն օգոստոսի 14-ից նվազեցրել է Model Y տեսակի մեքենաների գները Չինաստանում. Reuters
«Ola Electric» ընկերության ղեկավարը՝ Բհավիշ Ագարվալը, նշում է, որ նոր սերնդի մոտոռոլլերի արտադրական ծախսերը կրճատվել են 25%-ով։ Վերջին տվյալներով շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է 32%։ «Ola Electric»-ը, որը նախորդ տարի գնահատվում էր $5 մլրդ, արտադրել է 95,000 միավոր էլեկտրական մոտոռոլլեր 2023թ-ի ապրիլ-օգոստոս ժամանակահատվածում։
Ընկերությունն ավելացրել է իր սերվիս կենտրոնների թիվը 100-ով, որի արդյունքում դրանց ընդհանուր թվաքանակն ամբողջ Հնդկաստանում կազմում է 500 միավոր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում