ԱՄՆ-ի տնտեսությունը երկրորդ եռամսյակում ցույց է տվել G7 երկրների շարքում վատագույն դինամիկան

1 Min Read

Ամերիկյան տնտեսությունն ապրիլ-հունիսին ցույց է տվել G7 երկրների շարքում ամենավատ դինամիկան, դա պարզ է դարձել աշխարհի ամենամեծ տնտեսությունների ՀՆԱ-ի վերաբերյալ տվյալները հրապարակելիս։

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0,1%-ով, ԱՄՆ-ինը՝ 0,2%-ով։

Ամենաուժեղ աճը ցույց է տվել Կանադայի տնտեսությունը՝ 1,1%-ով։ Իտալիայի ՀՆԱ-ն աճել է 1%-ով, ֆրանսիականինը՝ 0,5%-ով, իսկ Գերմանիայի տնտեսությունն արձանագրել է զրո աճ։

Մեծ Յոթնյակը (G7) ոչ պաշտոնական միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը։

Share This Article
9 Comments