Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում. կան զոհեր ու վիրավորներ

0 Min Read

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Կիսվեք այս հոդվածով