Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

0 Min Read

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության:

Կիսվեք այս հոդվածով