Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը. Սարգիս Ստեփանյան

1 Min Read

Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ Արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար,-գրել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։

«Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ։

Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը»,- գրել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։

 

Կիսվեք այս հոդվածով