Ադրբեջանցի հաքերները վերջին օրերին ակտիվացել են ու փորձում են կոտրել ֆեյսբուքյան հայ օգտատերերի էջերը, իրազեկում է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
💬«Թեգում են ձեր կողմից ղեկավարվող էջերը, թե իբր ձեր էջը կարգելափակվի, եթե չլրացնեք դիմումը։ Արդյունքում գողանում են ձեր գաղտնաբառը»,– զգուշացնում է Մարտիրոսյանը։
Մասնագետը խորհուրդ է տալիս` նման գրառում տեսնելիս, անպայման ռեփորթ անել էջը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում