Հնդկաստանը գործարկել է IndusApp store հավելվածների խանութը՝ որպես Google Play-ին այլընտրանք

1 Min Read

PhonePe թվային վճարումների և ֆինանսական ծառայությունների ընկերությունը գործարկել է «պատրաստված է Հնկաստանում» Indus հավելվածների խանութը android սարքերի համար և մարտահրավեր նետել Android-ի շուկայում մենաշնորհային դերակատար Google Play Store-ին։ Այս մասին գրում է Financial Express-ը։

Indus App Store-ը ներծրագրային գնումների համար միջնորդավճար չի պահանջում՝ ի տարբերություն 15-30% գանձող Google Play Store-ի և Apple App Store-ի։

Ի թիվս այլ հիմնական գործառույթների, Հնդկաստանում ստեղծված հավելվածների խանութը, բացի անգլերենից, թույլ կտա ծրագրավորողներին ցուցակագրել իրենց հավելվածները 12 հնդկական լեզուներով։ Այն թույլ է տալիս ծրագրավորողներին այդ լեզուներով վերբեռնել մեդիա և տեսանյութեր իրենց հավելվածների ցանկում։

IndusApp խանութի գործարկումը շատ կարևոր է, քանի որ նորաստեղծ ընկերությունների և հավելվածների մշակողները բողոքում են և՛ Google-ի, և՛ Apple-ի անարդար քաղաքականությունից և  բարձր միջնորդավճարներից:

IndusApp-ն այսօր ունի ավելի քան 200,000 հավելված՝ ներառյալ Flipkart-ը, Spotify-ը և Paytm-ը։

Share This Article