Ինչպիսին է նոր ուսումնական տարին թվերով. Որքանով են աճել ծառայությունների գները կրթության ոլորտում

2 Min Read

Մեր վերլուծություններում հատուկ ուշադրություն է դարձվում տարբեր ոլորտներում արձանագրվող գների փոփոխությանը։ Այս համատեքստում մենք անդրադարձ կատարել ենք այն հարցերին, որոնք առնչվում են կրթությանը։


Աշակերտները կսովորեն ծախսերը խելամիտ կառավարել, տարբերել կեղծ փողն իրականից․ Ֆինանսական գրագիտությունը՝ դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդհանրապես, գների արհեստական կարգավորումը ճիշտ արդյունքների չի հանգեցնում, սակայն պետությունը նոր ուսումնական տարվանից առաջ կարող է մեր հայրենակիցներին զգալի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա մեղմել ծնողների` առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։

Օգոստոս ամսվա ընթացքում գների փոփոխության վերաբերյալ վիճակագրությունն արդեն հրապարակվել է.․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ նախադպրոցական և տարրական, տարրական, հետմիջնակարգ և ոչ բարձրագույն, միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում ծառայությունների գներն աճել են համապատասխանաբար 4,8%-ով, 7,8%-ով, 4,2%-ով, 8,2%-ով և 4,6%-ով։

Նկատենք, որ վերոնշյալ ոլորտներում 2023թ-ի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ գների որևէ փոփոխություն չի նկատվել։

Ցանկացած դպրոցական, մանկապարտեզ հաճախող երեխա կամ ուսանող նոր ուսումնական տարվան ընդառաջ նաև նոր հագուստի և կոշիկի կարիք է ունենում։

Վերջինումս ներառված կոշիկ երեխաների և մանուկների համար ոլորտում 2023թ․-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ գներն աճել են 4,9%-ով։ Այն պարագայում, երբ ծնողը հնարավորություն չունի երեխային նոր կոշիկ գնել, կարող է նորոգել հինը։

Սակայն, 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ կոշիկի նորոգում և վարձույթ ոլորտում գների աճը կազմել է 6,2%։ Ընդ որում՝ արձանագրենք, որ 2023թ․-ի օգոստոսին հուլիսի համեմատ գներն աճել են 1,2%-ով։

Հագուստ նորածինների (0-ից 2 տարեկան) և երեխաների (3-ից 13 տարեկան) համար ոլորտում 2023թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են 4,3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,9%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով