Հայաստանը շարունակում է ակտիվ քաղաքականություն վարել երկրում այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասով։ Համատարած ներդրվում են արևային վահանակներ, որոնք թույլ են տալիս օգտվել արեգակի անսահման հնարավորություններից։ Չնայած արևային էներգետիկայի մասով առկա բազում խնդիրներին` իրավիճակը փոխվում է։
Գերմանիան 12 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար
Դրա մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի համապատասխան փոփոխությունները։ Այսպես, 2023թ-ից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունները (ինքնավար էներգաար-տադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր քանա-կությունը՝ 105.5 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի քանակությունները, մոտարկված հաշվարկներով՝ 114.6 մլն. կՎտ. ժամ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն`
ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում չեն ներառվում: Բացի այս փոփոխություններից տեղեկացնենք, որ Երևանյան լճի վրա կառուցվել է 150կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող ֆոտովոլտային կայան, որը միակն է տարածաշրջանում։ Նկատենք, որ 2023թ-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ-ում արտադրվել է 5,158,8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Այս ծավալներում, ինչպես նշվեց վերևում, նաև արտացոլված են էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունները։ Հետևաբար, այս ցուցանիշն անհնար է համադրել 2022թ-ի նույն ժամանակահատվածի հետ, երբ դեռևս նշված փոփոխություններն արված չէին։ Սակայն կարող ենք հասկանալ, թե 2023թ-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ-ում էլեկտրաէներգիան ո՞ր աղբյուրներից է արտադրվել․
Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկներից պարզ երևում է, որ ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների 44%-ն ապահովել են ՋԷԿ-երը, 26%-ը՝ ատոմակայանը և 21%-ը՝ ՀԷԿ-երը։
Արևային էլեկտրակայանների միջոցով ապահովվել է էլեկտրաէներգիայի ծավալների մոտ 9%-ը։ Վերջինս դրական արդյունք է, որը չես համեմատի հողմային էլեկտրակայանների հետ, որոնց միջոցով արտադրվել է էլեկտրաէներգիայի ծավալների ընդամենը 0,03%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում