Ո՞ր ոլորտում է գրանցվել ամենամեծ գնաճը. Օգոստոսը՝ թվերով. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի օգոստոսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը. դիտվում է գների անկում՝ չնայած որոշ ապրանքների և ծառայությունների գծով գների զգալի աճ է նկատվում: Այս ամենի վրա իր ազդեցությունը կունենա նաև գլխավոր տոկոսադրույքի իջեցումը, որը համաձայն ԿԲ հաղորդագրության հաստատվել է 9,75% մակարդակում։


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով


2023թ-ի օգոստոսին գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի հուլիսի համեմատ եղել է հետևյալը.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկումը կազմել է 0,2%, իսկ նախորդ ամսվա համեմատ գների աճը կազմել է 0,1%։ Ընթերցողներին հիշեցնենք, որ սույն տարվա հունվար և  փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:

Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի և 2023թ-ի հուլիսի համեմատ` ըստ տարբեր ապրանքախմբերի.

2023թ-ի օգոստոսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում։
Գների անկմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը՝ 4%-ով:
Երկրորդ հորիզոնականում է կապի ոլորտում արձանագրված անկումը, որը կազմել է 0,5%:

Մյուս կողմից 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ոլորտում՝ 8.6%:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտը, որտեղ գները աճել են 5.4%-ով:
Երրորդ տեղում է հագուստ և կոշիկ ոլորտը՝ 5.2%: Վերջինս տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ հանրությունը պատրաստվում է դիմավորել նոր ուսումնական տարին։
Այս համատեքստում նկատում ենք բարձր գնաճ նաև  կրթություն ոլորտում՝ 4,7%-ով։

2023թ-ի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ գների անկումներ արձանագրվել է սննդամթերքի՝ 0,4%-ով, առողջապահության՝ 0,3%-ով, և հանգիստ ու մշակույթի՝ 0,2%-ով, ոլորտների մասով:
Գների ամենամեծ աճը նկատվել է տրանսպորտի ոլորտում՝ 2,5%-ով։
Գների փոփոխություն չի դիտվել կապի և կրթության ոլորտներում:


Սննդամթերքի գնանկումը շարունակվում է. Ո՞ր ոլորտում է գրանցվել ամենամեծ գնաճը. Հուլիսը` թվերով
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով