Ինչպես նշել էինք մեր նախորդ վերլուծությունում, Հայաստանին խիստ անհրաժեշտ է դիվանագիտությունից հասկացող և պետականությունը վերջնական կործանումից փրկող իշխանություն։
Ցավով պետք է արձանագրենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ՀՀ վարչապետի ասուլիսը շատերի կարծիքով դիվանագիտական բացահայտ ձախողում էր. կարևոր նշանակություն ունեցող հարցերին պատասխանները տրվում էին չափազանց անորոշ և միգուցե բավականին պրիմիտիվ ու սխալ տոնայնությամբ։ Այս ամենը մեր խորին համոզմամբ միջազգային հանրության կողմից խիստ բացասական է ընդունվելու հատկապես ՌԴ-ի կողմից։ Ներկայիս իշխանությունների անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունն առաջին հերթին չի բխում Հայաստանի շահերից։ Առհասարակ հանրությանը պետք է իրազեկել մեր արտաքին քաղաքականության ցանկացած փոփոխության հիմնավոր պատճառները, բայց ոչ անորոշ և ծաղրական մատուցմամբ։
Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչու է պետք վարել ավելի զգուշավոր և հիմնավորված դիվանագիտություն, ներկայացնենք թվային դիվանագիտության համաթվով առաջատար 10 երկրները․
Թվային դիվանագիտության համաթիվը տատանվում է 0-10 բալ սանդղակով։ Ընդ որում՝ որքան փաստացի ցուցանիշը մոտ է 10-ին, այնքան դիվանագիտությունն թվային տիրույթում առավել արդյունավետ է։ Թվային դիվանագիտության ինդեքսը ներկայացնում է միջազգային հարաբերությունների առցանց դաշտի վրա G20-ի երկրների ազդեցության պատկերը՝ օբյեկտիվ տվյալների հիման վրա, որը ծավալվում Է Twitter-ում /այժմ՝ X/:
Հետևաբար, հասկանում ենք, որ հայտարարություններ անելիս պետք է զգույշ լինել, քանի որ տեղեկատվական դաշտը չափազանց զգայուն է դրա նկատմամբ։ Հավելենք նաև, որ Ն․ Փաշինյանը կարծես շատ է սիրում գրառումներ անել թվիթերյան հարթակում։
Այսպիսով, 2023թ-ի թվային դիվանագիտության համաթվով առաջատար 10 երկրների առաջին 5 հորիզոնականները զբաղեցնում են`
✓ԱՄՆ-ն՝ 8,6 բալ,
✓ՌԴ-ն՝ 8,4 բալ,
✓Հնդկաստանը՝ 8,2 բալ,
✓Ինդոնեզիան՝ 7,9 բալ,
✓Ֆրանսիան՝ 7,7 բալ
✓ Թուրքիան հաջորդում է Ֆրանսիային՝ 7,4 բալ:
Այս արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պարզագույն և անհիմն հայտարարություններով բարդացնելուց առաջ պետք է երկար մտածել, քանի որ ՌԴ թվային դիվանագիտությունն աշխարհում ամենաարդյունավետներից է։ ՌԴ-ն առաջ է անցել Հնդկաստանից, Ֆրանսիայից, Կանադայից և Թուրքիայից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում