Հարավային Կովկասը կարծես վերադարձած լինի հին ժամանակներ, երբ տարածաշրջանում պատերազմելը դարձել էր սովորական երևույթ։ Տարբեր աղբյուրներից հանրությունը ստանում է տեղեկատվություն, որ տարածաշրջանը նոր պատերազմի շեմին է. հասունանում է Ադրբեջան-Հայաստան նոր բախումը, ինչի մասին փորձագետները պարբերաբար զգուշացնում էին։
Խնդիրն այն է, որ հայաստանյան ներկայիս իշխանությունները խոսում են խաղաղության մասին մի ժամանակահատվածում և տարածաշրջանում, որտեղ որևէ մեկը պատրաստ չէ դրան։ Հայաստանյան երիտիշխանությունների հավանական նպատակն է մոլուցքի նման հետևել, այսպես կոչված, խաղաղության օրակարգին ամեն գնով. նախ տրվեց Արցախի զգալի մասը և ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս, հիմա էլ՝ հերթը ՀՀ-ինն է՝ հերթական զիջումների ժամանակը։

Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, միայն մեկի հաշվին. պետք են փոխադարձ զիջումներ, սակայն նման օրակարգ թելադրելու համար տարածաշրջանում պետք է նախ լսելի լինի մեր ձայնը։ Սակայն, անարդյունավետ դիվանագիտությունը, անհասկանալի ու անկայուն արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում են լրիվ մեկուսացման՝ բոլոր բացասական հետևանքներով։
Հայաստանին պետք է իրապես գործից հասկացող մեկը։ Նման վարչապետ ժամանակին ունեցել է Իսրայելը՝ երկրում առաջին և միակ կինը, որ այդպիսի պաշտոն էր զբաղեցնում: Այն, ինչ արեց Իսրայելի համար Գոլդա Մեիրը, անգնահատելի է։ «Դուք երբեք չեք գտնի ավելի լավ մարտական գործընկեր, քան դժվարությունները». այս սկզբունքով առաջնորդվող «երկաթյա տիկինը» կարողացավ երկիրը տանել դեպի հաղթանակ՝ օգտագործելով միջազգային գործընկերներին համոզելու իր եզակի տաղանդը։ Հայաստանին պետք է Գոլդա Մեիրի նման դիվանագետ, որը կկարողանա կանգնեցնել Հայաստանի շուրջ անընդհատ պտտվող փակ շղթան։
Իսկ մինչ կողմերը պատրաստվում են պատերազմի, Հարավային Կովկասում երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, տնտեսությունները դրսևորում են հետևյալ դինամիկան 2017-2023թթ-երին․
Վերը բերված 20217-2023թթ-երի տնտեսական աճի դինամիկան ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում տնտեսությունները գործում են գրեթե նույն հետագծով։ Հետաքրքիրն այն է, որ այն պարագայում, երբ Ադրբեջանը և Վրաստանը 2017-2019թթ-երին ապահովել են շարունակական աճ, Հայաստանում, հավանաբար, հեղափոխական իշխանությունն ապահովել է ՀՀ տնտեսության աճի դանդաղեցում։ 2018թ․-ին ՀՀ տնտեսական աճը հաստատվել է 5,2% մակարդակում։ Ապա 2020թ-ին նկատում ենք բոլոր հանրապետություններում անկում։ Ընդ որում՝ ամենամեծ անկումը դիտվել է Հայաստանում։ Այստեղ նաև դերակատարում է ունեցել պատերազմը։
Այնուհետև բոլոր հանրապետություններում նկատվում է տնտեսության աճ, որը 2022թ-ին Հայաստանի և Վրաստանի մասով հասնում է իր գագաթնակետին․ Հայաստանում արձանագրվում է 12,6% աճ, Վրաստանում՝ 10,5% աճ։ Ադրբեջանում 2021թ-ին տնտեսական աճը հասնում է իր առավելագույն մակարդակին՝ 5,6%։ Այնուհետև կանխատեսվում է տնտեսական աճի դանդաղեցում. 2023թ-ին Հայաստանը կունենա 5,5%, Ադրբեջանը՝ 3%, և Վրաստանը՝ 4% աճ։
*Ամփոփելով իրականացված վերլուծությունը՝ հավելենք, որ Հայաստանում տնտեսական աճը ապահովվում է մի քանի ուղղություններով՝ ՌԴ, ԵՏՄ, օտար ափերում աշխատող մեր հայրենակիցներ և ներքին ռեսուրսներ, որոնցից առաջին երեքը ունեն կենսական նշանակություն։ Հետևաբար, ներկայիս երիտիշխանությունների հայտարարությունները ոչ միայն խարխլում են ՀՀ անվտանգության համակարգը, այլ նաև հիմքեր են ստեղծում տնտեսական շոկերի համար, որոնք էապես կթուլացնեն հայկական տնտեսությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Hiya, I am really glad I have found this info. Today bloggers publish only about gossips and net and this is actually annoying. A good site with exciting content, this is what I need. Thanks for keeping this web site, I’ll be visiting it. Do you do newsletters? Can’t find it.
Nude, This is a good website Nude
Genitals, This is a good website Genitals
Libido, This is a good website Libido
Sex pill, This is a good website Sex pill
Mammary, This is a good website Mammary
Libido, This is a good website Libido
Aphrodisiac, This is a good website Aphrodisiac
Performance, This is a good website Performance
Breast, This is a good website Breast