T-Mobile-ում մասսայական կրճատումներ են

2 Min Read

T-Mobile-ում աշխատակիցների կրճատումը տեղի է ունենում տարբեր այլ տեխնոլոգիական ընկերություններում սկիզբ առած մասսայական կրճատումների համատեքստում:

T-Mobile-ը պատրաստվում է աշխատանքից ազատել 5000 մարդու կամ ընդհանուր աշխատակիցների թվաքանակի 7%-ին:Կրճատումները մեծապես կանդրադառնան կորպորատիվ և Բեք օֆիսի  պաշտոնների վրա, որոնք հիմնականում կրկնօրինակում են այլ պաշտոններ և կկրճատվեն ընկերության կառավարման միջին օղակի աշխատակիցները:

Ընկերությունը նաև նախատեսում է կրճատել իր ծախսերն արտաքին աշխատողների և ռեսուրսների վրա, բայց դա չի ազդի մանրածախ և սպասարկման բաժնի աշխատակիցների վրա, ովքեր ուղղակիորեն աշխատում են հաճախորդների հետ: Այս և նմանատիպ այլ տեխնոլոգիական հսկաների մոտ տեղի ունեցող կրճատումների պատճառը տնտեսության անորոշ ու անկայուն  իրավիճակն է:

Անցյալ ամիս իր վերջին եռամսյակային եկամտի հաշվետվության մեջ T-Mobile-ը տարեկան կտրվածքով գրանցել է վաճառքի 2,5% անկում, իսկ հաճախորդների զուտ շահույթը փոքր-ինչ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում՝ ընկերությունը գրանցել է հաճախորդների ռեկորդային ցածր արտահոսք և շահույթի աճ:

Նախորդ տարվա օգոստոսից ի վեր T-Mobile-ի բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 7% – ով

T-Mobile-ը նախատեսում է աշխատանքից ազատվածներին տեղեկացնել դրա մասին մինչև սեպտեմբերի վերջ: Ընկերությունը գնահատում է, որ սեպտեմբերյան եռամսյակում կունենա$450 միլիոն ծախս, որոնք կապված են կրճատումների հետ: Տուժած աշխատակիցները կստանան մրցակցային արձակուրդայիններ՝ ելնելով իրենց պաշտոնավարման ժամկետից, ինչպես նաև բաժնետոմսերի արագացված բաշխում, աշխատանքի անցնելու ծառայությունների հասանելիություն և այլ արտոնություններ: Ընկերությունը տեսանելի ապագայում չի նախատեսում աշխատակիցների լրացուցիչ լայնածավալ կրճատումներ:

Share This Article