Google Pixel 8-ը MWC ցուցահանդեսում ճանաչվել է 2023թ․ լավագույն սմարթֆոն. ովքե՞ր էին մրցակիցները

1 Min Read

Google-ի Pixel 8 սերիան Mobile World Congress-ում (MWC) ճանաչվել է 2023 թվականի «Լավագույն սմարթֆոն»․ գրում է 9to5Google հարթակը։

Լավագույն սմարթֆոն մրցանակը MWC Global Mobile Awards ամենամյա մրցանակաբաշխության ամենաբաղձալի մրցանակներից մեկն է:

Այս տարի թեկնածուների թվում էին iPhone 15 Pro-ն, OnePlus Open-ը, Samsung Galaxy S23 սերիան և Samsung Galaxy Z Flip 5-ը, ինչպես նաև Google Pixel 8 սերիան:

Սա Google-ի առաջին հաղթանակն է «Լավագույն սմարթֆոն» անվանակարգում։ Ընկերությունը շարունակում է հաջողության հասնել Pixel շարքով։ Ըստ տվյալների՝ 2023 թվականին ընկերությունը թողարկել է 10 մլն սմարթֆոն, նույն ցուցանիշներին ձգտում է նաև այս տարի։

Ամեն տարի Mobile World Congress (MWC) ժամանակ GSMA-ն անցկացնում է «Global Mobile Awards»-ը: Միջոցառումը ներառում է մի շարք մրցանակներ բջջային արդյունաբերության համար, ինչպիսիք են «Լավագույն բջջային տեխնոլոգիաների առաջընթաց», «Լավագույն բջջային ցանցի ենթակառուցվածք» և այլն:

Share This Article
1 Comment