ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):
Մասնավորապես՝ արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․ արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել, արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում